՝՝Հայոց Բանակ՛՛ շարադրությունների մրցույթի հովանավորներ՝
ԿԱՅՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

понедельник, 17 августа 1970 г.

ՄԵՐ ՄԱՍԻՆ. ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


՛՛ԶՈՐԱՎԱՐ՛՛

հիմնադրամ


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՙԶորավար՚ հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է բարեգործական, ճանաչողական, պրոպագանդիստական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ:
2. Հիմնադրամը ստեղծվել է Տիգրան ՊետրոսՅանցի կողմից` 26.03.2013 թ-ին:
3. Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հիմնադրամների մասին ՀՀ օրենսդրությամբ, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Հիմնադրամը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Հիմնադրամը ստեղծված է անժամկետ:
5. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:
6. Հիմնադրամը գործում է օրինականության, կամավորության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:
7. Հիմնադրամը գործում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տարածքներում: Հիմնադրամը կարող է գործել օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
8. Հիմնադրամի լրիվ անվանումն է.
հայերեն` «ԶՈՐԱՎԱՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ,
անգլերեն` “GENERAL” FOUNDATION,
ռուսերեն` “ПОЛКОВОДЕЦ” ФОНД:
9. Հիմնադրամն ունի իր անվամբ (հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով) կլոր կնիք, իր անվանումը պարունակող տիտղոսաթերթեր, դրոշմներ և ձևաթղթեր, խորհրդանիշ, որտեղ շրջանակի մեջ պատկերված է գեներալական աստղ և զորավարական խաչ: Շրջանակի արտաքին մասից կորաձև, վերևից` հայերեն, ներքևից` անգլերեն և ռուսերեն լեզուներով գրված է «ԶՈՐԱՎԱՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ, “GENERAL” FOUNDATION, “ПОЛКОВОДЕЦ” ФОНД: Հիմնադրամն ունի անհատականացնող այլ միջոցներ:
10. Հիմնադրամն ունի ՙԶորաց խաչ՚ շքանշան և ՙԶորաց մեդալ՚ մեդալ, որոնցով պարգևատրում է հիմնադրամին առավելագույն օգնություն ցուցաբերած անձանց և նշանավոր զորականների:
11. Հիմնադրամի հիմնադրի հաշվառման և անձնագրային տվյալներն են` Տիգրան Մնացականի ՊետրոսՅանց (ՀՀ քաղաքացի, հաշվառման հասցեն` ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ թաղամաս, Մոլդովական փողոց, 34/2 շենք, 2-րդ բնակարան):
12. Հիմնադրամի գտնվելու վայրն է` ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ թաղամաս, Մոլդովական փողոց, 34/2 շենք, 2-րդ բնակարան, հեռ.` 635905:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են`
ա) Հայ ժողովրդի ռազմական արվեստի պատմության պրոպագանդա: ՙԶորավար՚ թանգարանի հիմնում:
բ) Հայազգի զորավարների /հազարապետ, սպարապետ, գեներալ, մարշալ, գեներալիսիմուս/ կենսագրությունների ուսումնասիրություն և գիտական ներկայացում:
գ) Բոլոր ժամանակների հայազգի զորավարների միասնական ռեգիստրի ստեղծում և հրատարակություն:
դ) Հայազգի զորավարների գիտական կենսագրությունների համահավաք և առանձին հրատարակություններ:
ե) Հայազգի զորավարների հայտնաբերում օտար պետություններում և նրանց ներկայացում:
զ) Հայազգի զորավարների վերաբերյալ գրքերի տպագրություն, կինոնկարների պատրաստում, նրանց դիմապատկերով նամականիշերի ստեղծում, տուն-թանգարանների հիմնում, արձանների և կիսանդրիների պատվիրում և տեղադրություն, արշավների կազմակերպում հայոց ռազմավայրեր, զորավարների ծննդավայրեր:
է) Հայազգի զորավարների անուններով պատվո շքանշանների, մեդալների հիմնում և դրանցով պարգևատրություն:
ը) ՙԶորավար՚ գիտական ակադեմիայի, հրատարակչության հիմնում, նույնանուն թերթի, հանդեսի հրատարակություն, կայքի առցանց հեռարձակում:
թ) Շնորհում է զինվորական պատվո աստիճաններ /կապիտան, մայոր, գնդապետ, գեներալ-մայոր, գեներալ-լեյտենանտ, գեներալ-գնդապետ/, պատվո կոչումներ /իշխան, իշխանաց-իշխան, Մեծ իշխան/:
թ) Լուծում է Հայոց բանակի սպաների, զինվորների սոցիալական որոշակի խնդիրներ:
2. Հիմնադրամը իր կանոնադրական խնդիրները իրականացնելու նպատակով կազմակերպում է կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդաժողովներ, քննարկումներ, ուսուցումներ, համերգ-շոուներ, կորպորատիվ երեկոներ և այլ միջոցառումներ, իրականացնում է ծրագրեր և նախագծեր:
3. Հիմնադրամը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ:
4. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
Հիմնադրամի հնարավոր շահառուներն են` ՀՀ քաղաքացիները, այլ պետություններում բնակվող հայերը, այլ ազգության քաղաքացիներ:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է լուծարման ավարտի պահից:
2. Հիմնադրամը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ իր պետական գրանցման պահից:
3. Հիմնադրամն ունի ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:
4. Հիմնադրամը`
1) որպես սեփականություն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ և իր պարտավորությունների համար պատասխանատու է իր գույքով,
2) կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող,
3) ունի իր անվամբ կլոր կնիք` հայերեն, անգլերեն, ռուսերեն գրառումներով, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկերում, թե ՀՀ արժույթով, թե արտարժույթով,
4) իրավունք ունի անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին,
5) հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ,
6) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար,
7) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն ինչպես անմիջականորեն, այնպես էլ` ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց:
 ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ կառույցներ,
9) անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպությունների,
10) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
5. Հիմնադրամը քաղաքացիական իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ իրեն: Հիմնադրամն ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
6. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավունք:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Հիմնադրամը պարտավոր է`
1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան,
2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին,
4) Հիմնադրի, նվիրատվություններ իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև օրենքով լիազորված իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է նրանց պահանջով տրամադրել կանոնադրության պատճենը:
5) Կրել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
2. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար:
3. Հիմնադիրը պատասխանատու չէ իրենց կողմից ստեղծված հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադիրի պարտավորությունների համար:
4. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:
5. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հիմնադրամը` որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և ֆինանսական միջոցները:
3. Հիմնադիրի կողմից հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:
4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`
1) հիմնադիրի ներդրումը,
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները,
3) դրամական մուտքերը պետական բյուջեից,
4) դրամաշնորհները,
5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,
6) հանգանակությունները` միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճանքի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում),
7) օրենքով չարգելված այլ միջոցներ:
5. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև հիմնադրամի այն աշխատողների և մարմնի անդամների, որոնք հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով` միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել էր նախապես:
6. Հիմնադրամի ծախսերն են`
1) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը,
2) վարչակառավարչական ծախսերը:
7. Կանոնադրական նպատակների համար նախատեսված ծախսերը հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին` ըստ նպատակների (ծրագրերի), օգտագործման եղանակների և (կամ) սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները: Այդ ծախսերում ներառվում են նաև հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև տրանսպորտի, կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի, շինարարության ծախսերը:
8. Վարչակառավարչական ծախսերն իրենց մեջ ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերը:
9. Վարչակառավարչական ծախսերի գումարի չափը չպետք է գերազանցի հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը:
10. Հիմնադրամի միջոցները ձևավորվում են կամավորության սկզբունքով: Հիմնադրամի միջոցների կազմավորմանը կարող են մասնակցություն բերել բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրավմամբ շահագրգռված են հիմնադրամի նպատակների իրականացման խնդրով: Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր տարեկան եկամուտներից կարող է միջոցներ հատկացնել հիմնադրամին: Հիմնադրամին հատկացումներ կարող են կատարվել նաև միանվագ նվիրատվության, ժառանգման, փոխանցումների և այլ ձևերով: Խոշոր միանվագ մուծումների դեպքում կարող են իրականացվել անվանական ծրագրեր:
11. Հիմնադրամն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում իրավունք ունի իր գույքը, որպես սեփականություն, օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
12. ՀՀ տարածքում հիմնադրամի սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո:
13. Հիմնադրամի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերում:
14. Հիմնադրի, ինչպես նաև այլ անձանց կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հիմնադրամի մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը և տնօրենը:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:
2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրը: Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 7 հոգուց:
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է հիմնադրի կողմից:
4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:
5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին (համանախագահներին) ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
6. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները ստանում են փոխհատուցում իրենց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
7. Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհում է հոգաբարձուների խորհուրդը՝ հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների կամ գլխավոր տնօրենի առաջարկությամբ, հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հիմնադրամում խոշոր ֆինանսական ներդրումներ կամ հիմնադրամի աշխատանքների կազմակերպման հարցում մեծ դեր իրականացնող անձանց պատվավոր անդամի (կամ այլ տիպի պատվավոր) կոչում շնորհելու կարգը հաստատում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին կարող են մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:
8. Եթե հոգաբարձուների խորհրդի անդամը նշանակվում է ի պաշտոնե, ապա այդ անձի լիազորությունները համարվում են դադարած նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:



ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
2. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
1) առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ,
2) նախապատրաստելու և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր,
3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ,
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
3. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝
1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին,
2) հոգ տանել հիմնադրամի հեղինակության բարձրացման համար,
3) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:



ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:
Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:
2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
1) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա,
2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով,
3) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները,
4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում,
5) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը,
6) նրա մահվան դեպքում,
7) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:
3. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:
Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
4. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ: Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել ՙՀիմնադրամների մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:
5. Ժամանակավոր խորհուրդն իրավասու է՝
1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորությունները,
2) դիմելու դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար: Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:



ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
1. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:
2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի (համանախագահների), հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով:
3. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:



ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում`
1) հիմնադրամի ռազմավարական ծրագրերի հաստատումը,
2) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,
3) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,
4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը,
5) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,
6) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը,
7) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը,
 հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
9) հոգաբարձուների խորհրդի նախագահի (համանախագահների), տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը,
10) հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը,
11) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը,
12) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,
13) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը,
14) ամեն տարվա առաջին եռամսյակում տնօրենի նախորդ տարվա հաշվետվությունների լսումը,
15) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,
16) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը,
17) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը,
18) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը,
19) օրենքով նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
2. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
3. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:



ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ (ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ)
1. Հոգաբարձուների խորհրդի նախագահին (համանախագահներին) ընտրում են խորհրդի անդամները՝ հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին (համանախագահներին) կամ ընտրել նոր նախագահ (համանախագահներ)՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով:
2. Խորհրդի նախագահը (համանախագահները) `
1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար,
2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք,
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը,
4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:
3. Հոգաբարձուների խորհրդի նախագահի (համանախագահների) բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:
4. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
5. Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ
1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է հիմնադրամի տնօրենը (այսուհետ` տնօրեն):
2. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ օրենքով և կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի: Հիմնադրամի տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:
3. Տնօրենը ընտրվում և պաշտոնից ազատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից: Տնօրենի պաշտոնում առաջին անգամ նշանակում է հիմնադիրը: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի կողմից լիազորված այլ անձ: Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Տնօրենի կողմից իր պարտականությունների հասարակական կարգով կատարելու դեպքում նրա հետ պայմանագիր չի կնքվում:
4. Տնօրենը`
1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից,
2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
3) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր,
4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային,
5) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,
6) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և կառուցվածքային մյուս մարմինների, հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը,
7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
 սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատակիցներին,
9) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
5. Հիմնադրամի տնօրենը այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:
6. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծարել տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:
2. Արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը.
3) նիստին մասնակցած անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը, անունները՝ նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.
4) նիստի օրակարգը:
Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:
3. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:
4. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, նիստին մասնակցած անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը, անունները, հիմնադրամում նրանց զբաղեցրած պաշտոնը, նիստի օրակարգը: Այլ տեղեկությունները քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ:



ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հաշվապահական հաշվառումը: Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:
2. Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը: Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե հաշվետու տարվա ընթացքում նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից,
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը: Հաշվետվության ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
3. Հիմնադրամի կողմից ՀՀ ՙՀիմնադրամների մասին՚ օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:
4. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:
5. Հիմնադրամը՝ հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը և մամուլի միջոցի օրինակը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետներում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն հաշվետվությունը չներկայացնելու կամ նախազգուշացման պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու պահանջով:
6. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող առաջին եռամսյակում հիմնադրամը հաշվետվություն է տալիս հիմնադրին:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ մարմիններ: Օտարերկրյա պետություններում առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը պետք է պարունակի հիմնադրամի անվանումը:
3. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանմումների և հիմնարկների ղեկավարները նշանակվում են հիմնադրամի տնօրենի կողմից ու գործում են նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա:
4. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են հաշվառման:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
2. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի կամ հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 2/3-ի որոշմամբ:
3. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:
Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
4. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հիմնադրամը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ՝ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:
5. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերերն իրավունք ունեն հիմնադրամից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:
6. Հիմնադրամը կարող է միաձուլել իր մեջ երկու կամ ավելի միաձուլվող հիմնադրամների, նրանց իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող հիմնադրամների դադարմամբ:
7. Միաձուլվող հիմնադրամները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է հաստատի նաև միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները:
8. Միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշումը կայացնում են միաձուլվող հիմնադրամների բոլոր հիմնադիրները ՀՀ ՙՀիմնադրամների մասին՚ օրենքով սահմանված կարգով՝ միաձուլման պայմանագրում նշված ժամկետներում: Որոշմամբ պետք է հաստատվեն նաև միաձուլման պայմանագիրը (պայմանագրերը) և փոխանցման ակտերը:
9. Հիմնադրամների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան:
10. Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:
11. Հիմնադրամը կարող է միանալ մեկ կամ մի քանի հիմնադրամների՝ դրանց իր իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ:
12. Միացմանը մասնակցող հիմնադրամները կնքում են միացման մասին պայմանագիր: Միացման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է հաստատի նաև միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները:
13. Միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշումներ է ընդունում միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը հաստատելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ հարցերի մասին:
14. Հիմնադրամների միացման դեպքում միացած հիմնադրամներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան:
15. Միացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միացման պայմանագիրը (պայմանագրերը), փոխանցման ակտը (ակտերը) և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:
16. Միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող հիմնադրամների միջև, ստորագրում են տնօրենները և ենթակա է հաստատման վերակազմակերպման մասին որոշմամբ:
17. Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`
1) մասնակից կողմերի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.
2) միաձուլման (միացման) ժամկետները, կարգը և պայմանները.
3) միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը կամ միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշման կայացման ժամկետը.
4) այլ տեղեկություններ՝ միաձուլմանը (միացմանը) մասնակցող կողմերի հայեցողությամբ:
18. Փոխանցման ակտը պետք է դրույթներ պարունակի վերակազմակերպված հիմնադրամի (հիմնադրամների) գույքի և պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ` վիճարկվող պարտավորությունները:



ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
1. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:
3. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`
1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ,
2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից,
3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ,
4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները:

Комментариев нет:

Отправить комментарий