՝՝Հայոց Բանակ՛՛ շարադրությունների մրցույթի հովանավորներ՝
ԿԱՅՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

суббота, 30 марта 2013 г.

«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Այս պահին համացանցում տեսնելով «Տիգրան Մեծ» շքանշանի պատկերը լցվեցի հպարտությամբ և ինձ աշխարհի երջանիկ մարդը զգացի: Եվ այդ ամենն այն պարզ պատճառով, որ այդ շքանշանը համարում եմ իմ զավակը:
«Տիգրան Մեծ», «Վարդան Մամիկոնյան» շքանշանների ստեղծման գաղափարը, այդ գաղափարի իրականացման նամակ-հիմնավորումի պատրաստումը ՀՀ պաշտպանության նախարարին, ստեղծման սկզբնական նկարագիրը, գունային լուծումները, շքանշանների վրայի թանկարժեք քարերի քանակն ու տեղադրությունը, շքանշանների նկարագիրն ու կանոնադրությունը բացառապես իմ՝ Տիգրան Պետրոսյանցիս հեղինակային մենաշնորհն է /իհարկե ձևավորման-ամբողջացման մնացյալ աշխատանքները կատարեցին նկարիչ-դիզայներները/:
Այս շքանշանները շնորհվում են Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: «Տիգրան Մեծ», «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը:
«Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:
«Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, «Տիգրան Մեծ» շքանշանից հետո կամ դրա բացակայության դեպքում՝ այլ շքանշաններից առաջ:


Տիգրան ՊետրոսՅանց
30.03.2013

Комментариев нет:

Отправить комментарий