՝՝Հայոց Բանակ՛՛ շարադրությունների մրցույթի հովանավորներ՝
ԿԱՅՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

понедельник, 18 августа 2014 г.

ՀԱՅԱՍՏԱՆԸ Ք.Ա. III ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ. ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ


Հակառակորդին հոգեբանորեն ճնշելու կարողությունը ռազմարվեստում մշտապես խիստ բարձր է գնահատվում: Հատկանշական է, որ հոգեբանական պատերազմ վարելու մեծ վարպետներն էին հայկական Արատտա պետության արքաները: Արատտայի տիրակալին են պատկանում առաջին առաջին հոգեբանական պատերազմ վարողի դափնիները:
    Ք.ա. 2-րդ հազարամյակում Միջագետքի հարավում՝ Շումերում, կազմավորվել է քաղաք-պետություններ: Ք.ա. 28-ից 26-րդ դարերում գերիշխանության կենտրոն դարձավ Ուրուկ քաղաք-պետությունը: Իշխեց Ուրուկի առաջին հարստությունը, որի երեք արքաները Էնմերքարը, Լուգալբանդան ու Գիլգամեշը դառնում են շումերական դյուցազնավեպի գլխավոր հերոսները: Անկախ իր էպիկական բնույթից՝ այն կարևոր պատմական սկզբնաղբյուր է:
Շումերները ստեղծել են աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը:  Ք.ա. երրորդ հազարամյակում նրանք բնակվում էին Հարավային Միջագետքում, իսկ մինչ այդ՝ ք.ա. հինգերորդ հազարամյակում նրանց նախնիները բնակվում էին Հայկական Լեռնաշխարհի հարավային և Միջագետքի հյուսիսային շրջաններում: Հեռանալով այնտեղից՝ նրանք երկար ժամանակ պահպանել են իրենց կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով Հայկական Լեռնաշխարհի հնագույն հիշատակությունները գտնվում են շումերական գրավոր հուշարձաններում: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում շումերական դյուցազնավեպը, որի ինը մասերից հինգում հիշատակվում է Արատտա երկիրը, որը նույնացվում է Աստվածաշնչի Արատտա-Հայաստանի հետ: Արատտան հնագույն գրավոր արձանագրություններում հիշատակված Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումն է, որի մասին տեղեկությունները  վերաբերվում են ք.ա. 28-27-րդ դարերին:

     Դյուցազնավեպի առաջին <<Էնմերքարը և Արատտայի տիրակալը>> բնագրում հաղորդվում է, որ Էնմերքարի և Արատտայի տիրակալների միջև ընթանում էր երկարատև պայքար դիվանագիտական դիվանագիտական բանակցությունների տեսքով, որն էլ բնագիրը վերծանող Ս. Ն. Քրամերի կողմից որակվեց որպես մարդկության պատմության մեջ <<առաջին հոգեբանական պատերազմ>>: Շումերի արքան պահանջում է մետաղներ, թանկարժեք քարեր և վարպետներ՝ տաճարներ կառուցելու նպատակով: Ի պատասխան Արատտայի արքան պահանջում էր մեծ քանակությամբ երկրագործական ապրանքներ, որոնցով հարուստ չէր լեռնային Արատտան: Շումերի արքան անցնում է սպառնալիքների, որին Արատտայի տիրակալը պատասխանում է նույն ոգով՝ անընդհատ ընդգծելով իր երկրի՝ սրբազան և ժողովրդի՝ աստվածընտրյալ լինելու հանգամանքը: Բանագնացները ստիպված էին չորս անգամ Շումերից մեկնել Արատտա և վերադառնալ:
    Ի վերջո Շումերի արքան ստիպված էր տեղի տալ, և երկարատև բանակցություններն ավարտվում են հաշտությամբ ու տոնախմբությունների կազմակերպմամբ: Պայմանավովածության համաձայն, շումերները պետք է Արատտա ուղարկեին երկրագործական ապրանքներ՝ փոխարենը ստանալով մետաղներ: Բացի այդ, Արատտայի վարպետները համաձայնվում են Շումերում կառուցել ճարտարապետական կոթողներ:
     Այսպիսով՝ համաշխարհային պատմությանն այսօր հայտնի <<առաջին հոգեբանական պատերազմն>> ավարտվում է մեր հայրենիքի՝ Արատտայի հաղթանակով:
      Շումերների և Արատտայի հարաբերությունները չէին սահմանափակվում միայն դիվանագիտական բանակցություններով, այլ վերածվում էին ընդհարումների: Լուգալբանդայի մասին բնագրերում պատմվում է հետևյալը: Շումերական զորքի գլուխ անցած՝ Էնմերքարն արշավում է դեպի Արատտա: Արշավանքի մասնակիցների մեջ էր նաև Լուգալբանդան: Ճանապարհին, երբ զորքը հասնում է Զամուա երկիր (Ուրմիո լճի հարավում), Լուգալբանդան մահացու հիվանդանում է: Թողնելով նրան այնտեղ՝ զորքը շարունակում է արշավանքը՝ պայմանով, որ վերադարձին վերցնեն Լուգալբանդայի մարմինը և տանեն հայրենի երկիր: Այնուհետև պատմվում է, թե ինչպես է աստվածների և գերբնական ուժերի օգնությամբ նա առողջանում և հասնում բանակին:
      Շումերական բանակը պաշարում է Արատտայի նույնանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարվա ընթացքում չի կարողանում գրավել այն:<<Էնմերքարը և Լուգաբանդան>>  շումերական բնագրի 256-259 տողերում նշվում է. <<Քաղաքից տեղում էի նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին՝ աղմկոտ սուլոցով: օրերն անցնում էին, ամիսները երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան>>:
     Շումերական բանակը չկարողանալով Արատտա քաղաքը, ի վերջո, խայտառակ պարտություն է կրում: Հավանաբար, Արատտայի բանակը հակահարձակման անցնելով հասել է Շումեր: Այլ կերպ անհնար կլիներ բացատրել Շումերում Արատտայի կառավարիչների, օրինակ՝ Դումուզիի (այս անունով հայտնի է Արատտայի հովանավոր աստվածը, որը որդին է իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայայի, ում պաշտամունքը կապվում է Հայաստանի հետ, և արտացոլվել է հայկական ավանդության Հայկի կերպարում, որը սկզբնապես լինելով աստված՝ հետագայում վերածվում է հայոց ավանդադիր նախնի-նահապետի) հայտնվելն ու <<հարյուր տարի թագավորելը>>:
      Արատտա երկրանունը գաղափարանշային գրության պարագայում գրվում է Սուբոր երկրի գաղափարագրով: Այսիքն՝ որոշակիորեն փաստվում է Արատտա-Սուբուր (Սուբարտու)  նույնությունը...

      Շումերա-աքքադական մի շարք երկլեզու բնագրերում շումերենի Հայա տեղանվանը աքքադերենում փոխարինվում է Սուբուր երկրանունը, ինչը ցույց է տալիս դրանց՝ միևնույն երկրին վերաբերվելը: Հայա հիմքով ցեղանուն և տեղանուններ են հիշատակվում նաև Էլբայի, Աշուրի, Խեթական տերության ք.ա. 3-2 հազարամյակներում թվագրվող բազմաթիվ բնագրերում, որոնք ակնառու են դարձնում Հայա-Հայասայի կապը Հայք-Հայաստանի հետ: 
     Համակարգի մեջ դիտելիս՝ ակնհայտ է Հայկական լեռնաշխարհի հետ կապվող Հայա աստծո անվան, շումերա-աքքադական, էլբայական, հին աշուրական և խեթական աղբյուրների <<հայա>> ցեղանվան, նրանով կազմված տեղանունների և հայ ժողովրդի ինքնանվան ծագումնաբանության ընդհանրությունը:
      Լուգալբանդան օգնության է մեկնում Շումեր, սակայն, թե ինչ իրադարձություններ են հաջորդում դրան, հայտնի չէ, քանի որ բնագրի վերջին մասը վնասված է: Լուգալբանդայի վիպաշարքն ավարտվում է Շումերի համար ծանր իրադրությամբ: Ամենայն հավանականությամբ, դրանով է պայմանավորված, որ նրան հաջորդում է Դումուզին: Ակնհայտ է, որ խոսքը որոշակի ռազմական գործողությունների՝ իրական հաղթանակի մասին է:
      Շումերի նկատմամբ Արատտայի ռազմական հաջողությունը Հայաստանի զինված ուժերի պատմության ընթացքում  գրավոր հիշատակված առաջին հաղթանակն է: Սա ժամանակագրորեն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհի հնագիտական մշակույթի աննախադեպ տարածմանը, որն առաջին հայաստանյան տերությունն էր:
     Հայկական լեռնաշխարհում մթա 4-րդ հազարամյակի կեսերից սկսվում է շուրջ մեկ հազարամյակ տևած վաղբրոնզեդարյան մշակութային ժամանակաշրջանը, որի ընթացքում ողջ հայկական լեռնաշխարհը միավորված է մեկ՝ հայկական էթնո-հոգևոր միասնական գոտու մեջ: Միանման են ինչպես զինատեսակները, այնպես էլ պաշտամունքային առարկաները, ճարտարապետական կոթողները, աշխատանքային գործիքները, կենցաղային իրերը, որոնք լեռնաշխարհի մշակութային գոտուց դուրս հայտնի չեն: Այդ ժամանակաշրջանում պետականության առկայության մասին են վկայում հնագիտական պեղումների արդյունքները, որոնցում ակնհայտ են պաշտպանական կառույցներ, քաղաքային կյանքին բնորոշ գծեր և պետականության այլ ցուցիչներ:
      Անհրաժեշտ է նշել, որ նշված ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի հնավայրերից գտնված զինատեսակները բազմաթիվ զուգահեռներ ունեն Իրանի, Փոքր Ասիայի, Կովկասի և, հատկապես, Միջագետքի հնավայրերում: Ընդ որում, բացի զենքերից, Հայաստանից գտնվել են նաև դրանց ձուլման բազմաթիվ կաղապարներ, որոնք վկայում են տեղական արտադրության մասին: ք.ա. 3-րդ հազարամյակում մետաղամշակման կարևորագույն կենտրոն էր Մեծամորը:

Հայոց պատմության մեջ հիշատակված առաջին պետական կազմավորումը, որը սեպագիր սկզբնաղբյուրներում վկայված է Արատտա, Հայյա և Սուբուր անվանումներով, դառնում է միջուկը մեր պատմության առաջին մեծ տերության: Այն իր ազդեցությամբ հանդերձ տևեց մի քանի հարյուրամյակ՝ ք.ա. 28-26դդ, և մեկ մշակութային գոտու մեջ միավորեց հսկայական՝ շուրջ մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք,դառնալով միաժամանակ՝ և՛ Հայոց Պատմության առաջին տերությունը, և՛Հայկական լեռնաշծարհից ընթացող մշակութային յուրօրինակ <<համաշխարհայնացման>> առաջին դրսևորումը:






“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

1 комментарий:

  1. Հայտնաբերված պատկերներից մեկում շումերները Հայա աստծուն պատկերել են ձեռքում բռնած սկիհով, որից հոսում ու գետերն են թափվում երկու ջրաշիթեր: Կնիքադրոշմներից մեկը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 2-րդ կես) ներկայացնում է աստվածների բնակավայրը: Պատկերված են աստվածներ (Էնկի, Ուտու, Ինաննա), լեռներ (հստակ երևում են լեռան երկու գագաթներ), կենաց ծառ, կենդանիներ և այլն: Աստվածներից Էնկի-Հայան պատկերված է ոտքը լեռանը հենած և ուսերից սկիզբ առնող երկու ջրաշիթերով:

    ОтветитьУдалить