Հակառակորդին հոգեբանորեն ճնշելու կարողությունը ռազմարվեստում մշտապես խիստ բարձր է գնահատվում: Հատկանշական է, որ հոգեբանական պատերազմ վարելու մեծ վարպետներն էին հայկական Արատտա պետության արքաները: Արատտայի տիրակալին են պատկանում առաջին առաջին հոգեբանական պատերազմ վարողի դափնիները:Ք.ա. 2-րդ հազարամյակում Միջագետքի հարավում՝ Շումերում, կազմավորվել է քաղաք-պետություններ: Ք.ա. 28-ից 26-րդ դարերում գերիշխանության կենտրոն դարձավ Ուրուկ քաղաք-պետությունը: Իշխեց Ուրուկի առաջին հարստությունը, որի երեք արքաները Էնմերքարը, Լուգալբանդան ու Գիլգամեշը դառնում են շումերական դյուցազնավեպի գլխավոր հերոսները: Անկախ իր էպիկական բնույթից՝ այն կարևոր պատմական սկզբնաղբյուր է:
Շումերները ստեղծել են աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը: Ք.ա. երրորդ հազարամյակում նրանք բնակվում էին Հարավային Միջագետքում, իսկ մինչ այդ՝ ք.ա. հինգերորդ հազարամյակում նրանց նախնիները բնակվում էին Հայկական Լեռնաշխարհի հարավային և Միջագետքի հյուսիսային շրջաններում: Հեռանալով այնտեղից՝ նրանք երկար ժամանակ պահպանել են իրենց կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով Հայկական Լեռնաշխարհի հնագույն հիշատակությունները գտնվում են շումերական գրավոր հուշարձաններում: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում շումերական դյուցազնավեպը, որի ինը մասերից հինգում հիշատակվում է Արատտա երկիրը, որը նույնացվում է Աստվածաշնչի Արատտա-Հայաստանի հետ: Արատտան հնագույն գրավոր արձանագրություններում հիշատակված Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումն է, որի մասին տեղեկությունները վերաբերվում են ք.ա. 28-27-րդ դարերին:





